Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Ռուզաննա Կարապետյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց, 4 շենք, 89 հասցեում զբաղեցրած 100․0քմ մակերեսով հողատարածքը / վկայական` 30112021-05-0021/ ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի՝ Ռուզաննա Գագիկի Կարապետյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց, 4 շենք, 89 հասցեում գտնվող 100․0քմ մակերեսով հողատարածքին կից՝ 48․0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, համապատասխանեցնել Սևան քաղաքի գլխավոր հատակագծին, կատարել պետական գրանցում, տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 4 / 98 հողամաս հասցե։
2. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց, 4 շենք, 89 հասցեում գտնվող 100․0քմ մակերեսով հողատարածքն ընդլայնել 48․0քմ մակերեսով / Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 4 / 98 հողամաս հասցե/, ուղղակի վաճառքի կարգով օտարել, հողի կադաստրային արժեքը՝ 1քմ՝ 4441․8 դրամ վճարելու պայմանով:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
4. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։