|
Զեկ. ԱՐՏԱՇԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստթղթերում սեփականատերերի կողմից նշված չափից մինչ 20% ավել յուրաքանչյուր միավոր հողամասի կամ սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից ավելի փաստացի օգտագործման դեպքում նշված հողատարածության նկատմամբ ճանաչվում է նրանց սեփականությունը, իսկ 20%-ից ավել հողամասի դեպքում ավելի հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարվում է փաստացի օգտագործողին հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30% չափով: 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` համայնքների վարչական տարածքներում մինչև 2001թ, մայիսի 15-ը տիրապետվող և սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիներին պատկանող` բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասին կից ավել օգտագործվող` մինչև 300քմ սահմանազատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը և դրանց վրա կառուցված բնակելի տները և բնակելի նշանակության օժանդակ շինությունները ճանաչվում են այդ ֆիզիկական անձի սեփականությունը: 300քմ հողամասից ավել զբաղեցրած և չկառուցապատված հողամասի դեպքում ավել զբաղեցրած հողամասը օտարվում է հողամասի կադաստրային արժեքով: Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 16 հոդվածի 20-րդ կետով, 38-րդ հոդվածի 2 և 3 կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով և 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 3 հոդվածով` Տալ համաձայնություն համայնքի ղեկավարին` - ուղղակի վաճառքի կարգով օտարելու Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող անհատական բնակելի առանձնատների սեփականատերերի կողմից սահմանված չափից ավել զբաղեցրած հողամասերը:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|