Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



25 սեպտեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումն և հիմք ընդունելով Գևորգ Ստեփանյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ համայնք Դդմաշեն 1-ին փողոց թիվ 63 հասցեում գտնվող / վկայական`09012017-05-0002/ զբաղեցրած 0․267հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ. 1. Համաձայն ներկայացվող հատակագծի՝ Գևորգ Խալտուրի Ստեփանյանին պատկանող Գեղարքունիքի մարզ, համայնք Դդմաշեն 1-ին փողոց թիվ 63 հասցեում գտնվող 0․267հա մակերեսով հողատարածքին կից գտնվող 0․016հա մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն համապատասխանեցնել Դդմաշեն համայնքի գլխավոր հատակագծին և կատարել պետական գրանցում՝ տրամադրել Սևան համայնք գ․ Դդմաշեն 1-ին փողոց թիվ 63 / 1 հողամաս հասցե։ 2. Գեղարքունիքի մարզ, համայնք Դդմաշեն 1-ին փողոց թիվ 63 հասցեում գտնվող 0․267հա մակերեսով հողատարածքն ընդլայնել 0․016հա մակերեսով / Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք գ․ Դդմաշեն 1-ին փողոց թիվ 63 / 1 հողամաս հասցե/, ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ 1քմ՝ 514․8դրամ վճարելու պայմանով: 3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 4. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 2-ին կետի: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a011902c-483d-4fb5-be3c-aa6b714652d8



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner