Համայնքի 2012թ. 9 ամսվա բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Համայնքի 2012թ. 9 ամսում բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 72.9%-ով, 364.4 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 265.6 մլն. դրամ: Նախորդ` 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն թերակատարվել է 6.3 %-ով կամ պակաս եկամուտները կազմել են 17.8 մլն. դրամ: 2012թ. 9 ամսվա բյուջեի վարչական մասը կատարվել է 81.7 %-ով / պլան` 310.5 մլն. դրամ, փաստացի` 253.8 մլն. դրամ /: 2011թ.նույն ժամանակաշրջանի համեմատ բյուջեի վարչական մասում պակաս եկամուտները կազմել են 24.5 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2012թ. համեմատությամբ պակասել են 8.8%: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 50.3%-ով / պլան` 111.9 մլն. դրամ, փաստացի` 56.3 մլն. դրամ /: Նախորդ` 2011թ.նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները պակասել են 22.7%-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը թերակատարվել է 21.1 մլն. դրամի չափով: 2012թ. 9 ամսվա ֆոնդային բյուջեն կատարվել է 21.8 %-ով / պլան` 53.9մլն. դրամ, փաստացի` 11.8 մլն.դրամ/, 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել են 6.7մլն. դրամ կամ 131.9%-ով: Համայնքի 2012թ. 9 ամսվա բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում / կցվում է / : Համայնքի 2012թ. 9 ամսվա ֆոնդային բյուջեի թերակատարման նման ցածր մակարդակը պայմանավորված է հողի և հիմնական միջոցների օտարումների բացակայությամբ: ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2012թ. 9 ամսվա բյուջեի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 65.3%-ով: 398.6 մլն.դրամ պլանային ծախսերի դիմաց փաստացի կատարվել է 260.3մլն. դրամի ծախս կամ թերակատարումը կազմել է 138.3 մլն. դրամ / 34.7% /: Ըստ առանձին ոլորտների` համայնքի 2012թ. 9 ամսվա բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով: Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են 7 ամսվա չափով, 9 ամսվա փոխարեն: Գումարների բացակայության հետևանքով թվով 11 ՀՈԱԿ շուրջ 30.0 մլն. դրամի չափով չեն ստացել համապատասխան ֆինանասավորում: Վարչական բյուջեի ծախսերն ապահովվել են 75.9%-ով / պլան` 325.5մլն. դրամ, փաստացի ծախս` 247.1 մլն. դրամ /, թերակատարումը կազմել է 78.4 մլն. դրամ, այդ թվում` 11.1 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 47.8 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 1.0 մլն.դրամ`շրջակա միջավայրի պաշտպանություն, 2.5 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր, 20.9 մլն. դրամ համայնքի բյուջեի պահուստային ֆոնդ և այլն : 2011թ. 9 ամսվա համեմատությամբ 2012թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը պակաս են կատարվել 13.2 մլն. դրամ կամ 5.1 %-ի չափով: 2012թ. 9 ամսվա համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը կատարվել է 33.8%-ով / պլան` 122.1 մլն. դրամ, փաստացի ծախս` 41.3 մլն. դրամ /, նախորդ 2011թ. 9 ամսվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս ծախսերը կազմել են 19.1 մլն. դրամ: Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 28.1 մլն. դրամի չափով ուղղվել է ֆոնդային բյուջե` կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով: Համայնքի բյուջեի 2012թ. 9 ամսվա ծախսերը և համեմատականը 2011թ. 9 ամսվա նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում / կցվում է/ : Համայնքի 2012թ. 9 ամսվա բյուջեից վճարվել է 21.3 մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային նորոգման, 2.4մլն. դրամի չափով անձրևաջրատար ցանցի հիմնանորոգման, թիվ 1 «Բողբոջ» մ / մ ՀՈԱԿ շենքի տանիքի նորոգմանն է հատկացվել 0.5 մլն. դրամ, 1.5 մլն դրամ ` «Հեքիաթ» մ/մ ՀՈԱԿ ցանկապատի տեղադրման համար: Կատարվել են նաև այլ ծրագրեր: ՊԱՐՏՔԵՐ Համայնքի 2012թ. բյուջեից վճարվել է 15.0 մլն. դրամի չափով փոսային հիմնանորոգման պարտք, 3.0 մլն. դրամի չափով և այլ տեսակի պարտքեր: Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով` Ընդունել ի գիտություն համայնքի 2012թ. 9 ամսվա բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը: |