Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Հովիկ Խաչատրյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Գեղարքունիք, գ․ Գեղամավան հասցեում գտնվող /վկայական 657887, տրված 02.07.2002թ․ / անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, գ․ Գեղամավան հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Գեղամավան 2-րդ փողոց թիվ 24 / 1 բնակելի տուն հասցե։ 2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։