Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 54-րդ և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածների պահանջներով` Համայնքի 2012թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները ` 1. Բազմաբնակարան բնակելի շենքերի ներբակային հիմնանորոգման ծախսեր (բաժին 06, խումբ 1, դաս 1, հոդված 5113), պակասեցնել 3300.0 հազ. դրամի չափով, հաստատել տարեկան 21700.0 հազ. դրամ; 2. Բազմաբնակարան բնակելի շենքերի ներբակային լուսավորության ցանցի կառուցում` համայնքային ներդրում (բաժին 06, խումբ 4, դաս 1, հոդված 5112) , ավելացնել 3300.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 3300.0 հազ. դրամ; 3. Բազմաբնակարան բնակելի շենքերի ներբակային հիմնանորոգման նախագծա-հետազոտական ծախսեր (բաժին 06, խումբ 1, դաս 1, հոդված 5134), պակասեցնել 265.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1735.0 հազ.դրամ; 4. Բազմաբնակարան բնակելի շենքերի ներբակային լուսավորության ցանցի կառուցման նախագծա-հետազոտական ծախսեր (բաժին 06, խումբ 5, դաս 1, հոդված 5134), ավելացնել 265.0 հազ. դրամ, հաստատել 265.0 հազ. դրամ: 5. Հաստատել համայնքի 2012թ. բյուջեի ճշտված թիվ 2, 3 հատվածները / կցվում է /:
|