Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 սեպտեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. 88-րդ որոշումով, Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 143 կետով, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված Սևան քաղաքի / բնակավայրի / գլխավոր հատակագծի լրամշակման մասին` 12.03.2016թ. N 18 եզրակացությունը և հիմք ընդունելով Նարինե Բաղդասարյանի դիմումը՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 2 / 15 հասցեում գտնվող 0․03124հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու մասին, որոշում եմ. 1. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի Նարինե Բաղդասարյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 2 / 15 հասցեում գտնվող 0․03124հա մակերեսով բնակավայրերի՝ նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին` արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության` արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությամբ։ 2. Սևան համայնք, ք․ Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 2 / 15 հասցեում գտնվող ճաշարանի գործառական նշանակությունը փոխել արտադրամաս: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝1a5aec39-c05a-4ece-bf63-efe37da7cdaf



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner