Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1056-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2022 թվականի N 1056-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ Կառավարության՝ 29․12․2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ջանիկ Հովհաննիսյանի դիմումը` Գեղարքունիքի մարզ, Զովաբեր համայնք, 3-րդ փողոց թիվ 27 հասցեում գտնվող, Զովաբերի սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 26․05․1991թ․ թիվ 14 նիստի որոշմամբ սեփականաշնորհված բնակելի նշանակության 0․13712հա մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ․

1․ Զովաբեր համայնքի սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 26․05․1991թ․ թիվ 14 նիստի որոշմամբ Գեղարքունիքի մարզ, Զովաբեր համայնք, 3-րդ փողոց թիվ 27 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0․13712հա մակերեսով հողատարածքը ճանաչել Ջանիկ Ռաֆիկի Հովհաննիսյանի /ծնված՝ 18․08․1968թ․/ սեփական գույքը։
2.  Զովաբեր հ
ամայնք, 3-րդ փողոց թիվ 27 հասցեում գտնվող 0․13712հա մակերեսով հողատարածքում 1990թ. կառուցված 134․69քմ մակերեսով բնակելի տունը / ներքին մակերեսը` 103․57քմ/, 24․82քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը՝ 16․14քմ/, 9․79քմ մակերեսով ծածկը, 1․40քմ մակերեսով աստիճանները, 2000թ. կառուցված 27․23քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 24․61քմ/ ճանաչել Ջանիկ Ռաֆիկի Հովհաննիսյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Զովաբեր, 3-րդ փողոց թիվ 27 բնակելի տուն հասցե։
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Ջանիկ Ռաֆիկի Հովհաննիսյանի սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner