Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 54-րդ, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածների պահանջներով`
1. Համայնքի 2016թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները`
- Նախադպրոցական կրթության ծախսեր, այդ թվում` «Զարթոնք» մ/մ» ՀՈԱԿ / բաժին 09, խումբ 1, դաս 1, հոդված 4511 /, պակասեցնել 5000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 16800.0 հազ. դրամ.
- Սոցիալական հատուկ արտոնություններ, որից նպաստներ բյուջեից / բաժին 10, խումբ 7, դաս 1, հոդված 4729 /, ավելացնել 5000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 15000.0 հազ. դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: