Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`որոշում եմ.
1․ Սևան համայնքի ղեկավարի` 17․07.2025թ. «Հողատարածքն համայնքային սեփականություն ճանաչելու մասին» N 1497-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը՝ 1) «գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, այլ հողատեսք՝ գործառնական նշանակության» բառերի փոխարեն կարդալ «գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, խոտհարք՝ գործառնական նշանակության» բառերը։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից։