Ուսումնասիրելով քաղաքացի Շիրակ Ավետիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի․
ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի աշխատակցի կողմից կազմված և Սևանի համայնքապետարան ներկայացված արձանագրության համաձայն, քաղաքացի Շիրակ Ավետիսյանը իրականացնում է պտուղ-բանջարեղենի առևտուր, ք․ Սևան Ելենովկա փողոցի 10 շենքի 1-ին հարկում գտնվող ոչ բնակելի տարածքում։ Միաժամանակ քաղաքացին առևտուր անելիս օգտագործում է նաև այդ տարածքին կից մայթը, տեղադրելով այնտեղ պտուղ բանջարեղենով լի արկղեր, խանգարելով քաղաքացիների ազատ տեղաշարժին։ Սևանի համայնքապետարանի աշխատակիցների կողմից ստուգայցերով հիմնավորվել է, որ մայթի վրա առկա են պտուղ-բանջարեղենով լի արկղեր։ Սահմանված կարգով քաղաքացին հրավիրվել է Սևանի համայնքապետարան և տվել է պարզաբանումներ, որ ինքը նպատակ չի հետապնդել իրավախախտում կատարելու համար, և պատրաստ է մայթից պտուղ բանջարեղենը տեղափոխել առևտրի սրահ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետի և «ՎԻՎ» օրենսգրքի 162-րդ հոդվածի պահանջներով որոշում եմ․ 1. Շիրակ Ավետիսյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք յոթանասուն հազար դրամի չափով։ 2. Պահանջել քաղաքացուց առևտուրն իրականացնել առևտրական սրահում։ 3. Պահանջել քաղաքացուց վարչական տուգանքի գումարը կամավոր վճարել 15-օրյա ժամկետում Սևանի համայնքապետարանի 900165101123 հաշվեհամարին։ 4. Զգուշացնել քաղաքացուն, որ արարքի շարունակության դեպքում նա կենթարկվի պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ 5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մարմնին 15 օրյա ժամկետում կամ ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։