Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



17 սեպտեմբերի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1541 հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ և 42-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետերով՝ որոշում եմ.

  1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Աբովյան փողոց թիվ 6 / 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աշոտ Բարսեղյանին պատկանող, առևտրի սրահի կառուցման համար շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում չավարտելու համար տուգանել չկատարված շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքի 3 տոկոսի չափով, այն է` 3000 դրամ։ 2. Աշոտ Բարսեղյանին՝ 15-օրյա ժամկետում կամավոր հիմունքներով տուգանքը վճարել Սևան համայնքի բյուջեի 900165101123 հաշվեհամարին: 3. Հանձնարարել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին` Աշոտ Բարսեղյանին  պատկանող, առկա շինությունների քանդման և առևտրի սրահի կառուցման համար աշխատանքներն ավարտին հասցնելու համար գործող քաղաքաշինական նորմերին և պահանջներին համապատասխան Աշոտ Բարսեղյանին տրամադրել նոր շինարարության թույլտվություն կամ երկարաձգել տրված շինթույլտվության գործողության ժամկետը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner