Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Աշոտ Ղարիբյանի դիմումը` Սևան համայնք, գ. Լճաշեն, 1-ին փողոց թիվ 29 / 2 հասցեում կառուցված 9.99քմ մակերեսով հարթակը, զբաղեցրած 37.8քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ դրանք ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, գ. Լճաշեն, 1-ին փողոց թիվ 29 / 2 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 22.07.2024թ. թիվ 1649-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 30.01.2025թ. պետական գրանցում ստացած 9.99քմ մակերեսով հարթակը՝ 1քմ՝ 3084 դրամ, 37.8քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 792.0դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած քաղ. Աշոտ Լերմոնտի Ղարիբյանին։
2. Քաղ. Աշոտ Լերմոնտի Ղարիբյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: