|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2025 թվականի N 1910-Ա |
ՔԱՂԱՔԱՑԻ ՊԱՏՎԱԿԱՆ ՇԱՎԱՐՇԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ուսումնասիրելով քաղաքացի Պատվական Շավարշի Հովհաննիսյանի վերաբերյալ վարչական վարույթի նյութերը, պարզեցի․ Սևան համայնք, գ․ Չկալովկա,ի 2-րդ փողոց, 9 տան բնակիչ Պատվական Շավարշի Հովհաննիսյանը համայնքային սեփականություն հանդիսացող շուրջ 25հա արոտավայրերն ապօրինի զավթել է և տեղադրել է «էլեկտրական հովիվ» սարքավորումը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժին և տնտեսական վնաս հասցնելով համայնքի օրինական շահերին։ Իրավախախտման դեպքի հետ կապված՝ քաղաքացին սահմանված կարգով ծանուցվել է։ Նրան առաջարկվել է ինքնակամ ապամոնտաժել այդ սարքավորումները և տարածքը վերադարձնել համայնքի օրինական տնօրինմանը։ Սակայն քաղաքացին մինչ օրս ապամոնտաժում չի իրականացրել և շարունակում է հողատարածքի ապօրինի օգտագործումը։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետի և «ՎԻՎ» օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝ որոշում եմ. 1.Քաղաքացի Պատվական Շավարշի Հովհաննիսյանի /Սևան համայնք, գ․ Չկալովկա, 2-րդ փողոց թիվ 9 տուն հասցե/ նկատմամբ նշանակել վարչական տուգանք 100․000 /մեկ հարյուր հազար/ դրամի չափով ։ 2.Պահանջել Պատվական Շավարշի Հովհաննիսյանից ապամոնտաժելու «էլեկտրական հովիվ» սարքավորումները սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 5 օրվա ընթացքում։ 3.Վարչական տուգանք նշանակելուց հետո սահմանված ժամկետում սարքավորումները չապամոնտաժելու և արարքը շարունակելու դեպքում քաղաքացու նկատմամբ նշանակել վարչական տուգանք օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել 15 օրյա ժամկետում կամ ՀՀ Վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|