|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2025 թվականի N 1912-Ա |
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ուսումնասիրելով քաղաքացի Արամ Քարամյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի․ ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 13․07․2025 թվականին կազմված N145 արձանագրության համաձայն՝ քաղաքացի Արամ Քարամյանը Սևանա լճի առափնյա գոտում տեղադրել է ոչ հիմանկան շինություն։ Սահմանված կարգով քաղաքացին ծանուցվել է և ներկայացել է Սևանի համայնքապետարան պարզաբանումներ տալու։ Նա ներկայացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը վարչական վարույթը կարճելու մասին։ Հաշվի առնելով, որ ոչ հիմանական շինությունը տեղադրվել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող հողատարածքում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, հիմք ընդունելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 15․02․2025թ․ N գ/ 01-133-ԿՃ որոշման պահանջները՝ որոշում եմ․ 1․ Պահանջել քաղաքացի Արամ Քարամյանից /ք․ Սևան, Պ․ Սևակի փողոց թիվ 15 տուն հասցե/ ապամոնտաժելու տեղադրված ոչ հիմնական շինությունը մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը։ 2․ Պահանջել քաղաքացի Արամ Քարամյանից տարածքում կառուցապատումն իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սահմանված դատական կարգով։ 4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել 15-օրյա ժամկետում կամ ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|