30.08.24
Հիշեցում-զգուշացում
|
«Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սևանի գծային ուղեմասից հայտնում են, որ վերջին շրջանում Սևանի գծային ուղեմասի երկաթուղու հարակից տարածքում ավելացել են խոշոր եղջերավոր անասունների վրաերթի, ինչպես նաև դրանց պատճառով շարժակազմի վթարային արգելակման դեպքերը, որոնք հանգեցնում են գնացքների երթևեկության խաթարմանը, վնաս են հասցնում երկաթուղային շարժակազմին, ինչպես նաև համայնքի բնակիչները կրում են նյութական վնաս: Կրկին զգուշացնում և հորդորում ենք` ցուցաբերել զգոնություն և պահպանել անվտանգության կանոնները՝ խուսափելով միջադեպերից, նյութական կորուստներից:
|
|
30.08.24
Հրազդան գետում անցկացվեց Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի նախկին տնօրեն Աշոտ Ավետիսյանի հիշատակին նվիրված ամենամյա հերթական հուշամրցաշարը
|
Ավանդույթի համաձայն՝ Հրազդան գետում անցկացվեց Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի նախկին տնօրեն Աշոտ Ավետիսյանի հիշատակին նվիրված ամենամյա հերթական հուշամրցաշարը: Աշոտ Ավետիսյանը երկար տարիներ աշխատել է Սևանի Ջրային մարզաձևերի դպրոցի տնօրեն: Նրա ղեկավարած մարզադպրոցի սաները մասնակցել են աշխարհի ու հանրապետական բազմաթիվ առաջնությունների՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ: Հերթական՝ արդեն 14-րդ հուշամրցաշարն անցկացվեց օգոստոսի 29-ին Հրազդան գետում: Թիավարության կանոէների և բայդարկաների բաց առաջնության հուշամրցաշարին մասնակցեցին կրտսեր և պատանի երիտասարդներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: Սևանի Ջրային մարզաձևերի դպրոցի նախկին տնօրեն Աշոտ Ավետիսյանի հիշատակին նվիրված բաց առաջնության թիավարության մասնակիցները ...
Մանրամասն |
|
29.08.24
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն անցկացրել է «Անվտանգության օր» միջոցառումը
|
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն օգոստոսի 28-ին ՀՀ 7 մարզերի առավել ինտենսիվ երթևեկություն ունեցող գծանցներում, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ցամաքաբերդ թաղամասին հարող գծանցում, անցկացրել է «Անվտանգության օր» խորագրով երթևեկության անվտանգության ապահովման միջոցառում, որի նպատակն էր ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների՝ անվտանգության հարցերի նկատմամբ ուշադրությունը բարձրացնելը և երկաթուղային գծանցներում ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելը: Միջոցառման ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին ներկայացվեցին այն վտանգները, որոնք առաջանում են վարորդների կողմից երկաթուղային գծանցների հատման կանոնների խախտման դեպքում: Իրազեկման արշավն ...
Մանրամասն |
|
29.08.24
Իրազեկում
|
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 85.2 հոդվածի պահանջների՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը՝ առաջացնում է վարչական տույժի նշանակում: Հարգելի քաղաքացիներ, Հորդորում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ այդպիսով իսկ կանխելով հրդեհների առաջացումը, ինչպես նաև խուսափելով վարչական տույժից:
|
|
29.08.24
Ասֆալտապատման հասցեներ
|
Սևան համայնքի տարբեր բնակավայրերում այս օրերին իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներ, և որոշ տեղամասեր վերածվել են շինհրապարակների: «Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում այս օրերին իրականացվում է Նալբանդյան փողոցի՝ Շինարարներ-Նալբանդյան փողոցներ խաչմերուկից մինչև Էներգետիկների փողոց և Աբովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Նալբանդյան փողոցի սկզբնամաս հատվածների հիմնանորոգում: Աշխատանքներն ընդգրկում են 14604քմ տարածք: Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքը 144531588 ...
Մանրամասն |
|
29.08.24
Օգոստոսի 28-ին նշվեց Զովաբեր գյուղի օրը
|
Մոսկվայաբնակ զովաբերցի գործարար Կարեն Կոստանյանի նախաձեռնությամբ արդեն 14-րդ տարի օգոստոսի 28-ին նշում է Զովաբեր գյուղի օրը: Ավանդույթի համաձայն՝ օրվա առթիվ բազմաթիվ զովաբերցիներ եկել էին «Սուրբ ՍանԴուխտ» մատուռ, որտեղ հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Սարգսյանի կողմից կատարվեց օրհնության կարգ, զովաբերցիներն ու բոլոր հյուրերը կատարեցին մոմավառություն: Իրենց մարդկային լավագույն որակների և աշխատասիրության շնորհիվ զովաբերցիներից շատերը հաջողությունների են հասել նաև արտերկրում: Նրանցից մեկն էլ Կարեն Հայկի Կոստանյանն է: Նա պարբերաբար նվիրաբերություններ է կատարում իր հայրենի գյուղի զարգացման համար: 2018թ.-ին Կարեն Կոստանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Զովաբեր» բարեգործական հիմնադրամը, ...
Մանրամասն |
|
28.08.24
Հանդիպում Սևանի համայնքապետարանում
|
Նախօրեին Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը Սևանի հյուրընկալել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Սկոտ Մուրիին, ՄԱԿ ՓԳՀ արտաքին հարաբերությունների բաժնի աշխատակիցներ Կիրի Ատրիին և Անահիտ Հայրապետյանին: Հանդիպմանը մասնակցում էին Սևան համայնքի ղեկավարի խորհրդական Արման Հարությունյանը, ԿՄՍԵՀ բաժնի գլխավոր մասնագետ սոցիալական աշխատող Նաիրա Սարգսյանը: Հյուրընկալվածները Հայաստանում ՄԱԿ փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) կողմից շնորհակալություն հայտնեցին Սևանի համայնքապետարանին՝ ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, սերտ և արդյունավետ համագործակցության համար: Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը բարձր գնահատեց գործընկերային ...
Մանրամասն |
|
28.08.24
Հանդիպում - քննարկմանը մասնակցում էին նաև «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ի գրադարամավարները
|
Օգոստոսի 23-ին Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները Գեղարքունիքի մարզային գրադարանում իրականացրեցին հանդիպում-քննարկում Գեղարքունիքի մարզի համայնքային, մանկական և դպրոցական գրադարանավարների հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր փորձի փոխանակման միջոցով մշակել նախագծեր և տեխնոլոգիական լուծումներ, որոնք կհամապատասխանեն ընթերցողների պահանջներին, կբարելավեն գրադարանների գործունեությունը և կնպաստեն համագործակցության ընդլայնմանը այլ գրադարանների և մշակութային հաստատությունների հետ։ Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին նաև «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ի տնօրենը և կենտրոնական, մանկական և բնակավայրերի մասնաճյուղերի գրադարանավարները: Ազգային գրադարանի աշխատակից Անիցա Գենջյանը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |