Հարգելի բնակիչներ
«Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից կենցաղային աղբահանության և աղբահեռացման ծառայությունները ժամանակին և պատշաճ ձևով կատարելու համար անհրաժեշտ է մատուցվող ծառայությունների դիմաց ժամանակին կատարել վճարումները:
Հիշեցնենք, որ համաձայն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 5-րդ կետի` Աղբահանության վճարը աղբահանության դիմաց համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:
Սևան համայնքի ավագանու 2018թ. հունվարի 18-ի N 4-Ն որոշմամբ սահմանվել են Սևան համայնքի տարածքում աղբահանության վճարների դրույքաչափերը` Կենցաղային աղբի համար`
- Սևան համայնքի /բացառությամբ Գագարին գյուղի / բնակելի շենքերում փաստացի բնակվող յուրաքանչյուր բնակչի հաշվով - ամսական 200 դրամ.
- Ք. Սևան, Գագարին գյուղի բնակելի շենքերում փաստացի բնակվող յուրաքանչյուր բնակչի հաշվով - ամսական 100 դրամ:
Համայնքի մի շարք բնակիչներ պատշաճորեն չեն կատարում իրենց պարտականությունները, որի արդյունքում կուտակվել են պարտքեր, մասնավորապես` Աբովյան 7, 9, Նաիրյան 139, Նալբանդյան 12, 34, 44, 47, 49, 61, 65, Սայաթ-Նովա 18, 19, Գրիբոյեդով 1, 5, 9, Խաղաղության 4, 10, 14, 16, Ս. Սևանեցի 9, 19, 21 շենքերի մասով պարտքը հարյուր հազար դրամից ավելի է :
Եվս մեկ անգամ հորդորում ենք` վճարել կուտակված պարտքերը, հակառակ դեպքում` առաջիկայում կհրապարակվի պարտք ունեցող անձանց ցուցակը, և վճարները կգանձվեն օրենքով սահմանված կարգով:
Առկա պարտքերի վերաբերյալ ճշտումներ կատարելու նպատակով անհրաժեշտ է դիմել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրինությանը` այցելելով կազմակերպության գրասենյակ /հասցե` ք. Սևան, Շահումյան 7/, կամ զանգահարել 2-30-57 հեռախոսահամարով:
Հարգելի բնակիչներ
Համայնքում աղբահանության կանոնակարգման և մատուցվող ծառայությունները որակյալ ու ժամանակին կատարելու համար անհրաժեշտ է աղբահանության դիմաց յուրաքանչյուր ամիս կատարել վճարումներ` խուսափելով պարտքերի կուտակումից :