Հիմնական և ոչ հիմնական շինություններում ոգելից և ալկոհոլային խմիչքի, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ` մինչև երկրորդ ամսվա 15-ը: Հիմք ընդունելով Սևան համայնքի ղեկավարի` 24.02.2017թ. «Տեղական տուրքերի և վճարների վճարման կարգի, ժամկետների, իրազեկման մասին» N 68-Ա որոշումը` 2017թ. 1-ին եռամսյակում տեղական տուրքերի վճարման վերջնաժամկետ է սահմանված 2017թ. մարտի 25-ը: Հիշեցնում ենք, որ համայնքում տեղական տուրքերը և վճարները վճարվում են համայնքի բյուջեի եկամուտների համապատասխան հաշվիներին անկանխիկ` բանկային փոխանցման միջոցով: Սահմանված ժամկետներում տեղական տուրքերի և վճարների չվճարումը առաջացնում է վարչական պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: