Համաձայն Սևան համայնքի ղեկավարի` Սևան համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին 13.02.2017թ. N 44-Ա որոշման` 2017թ. ապրիլի 2-ին անցկացվող Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների քարոզչական պաստառներ փակցնելու համար համայնքի տարածքում առանձնացվել են հետևյալ անվճար տեղերը` Խաղաղության, Շահումյան փողոցներում, Նաիրյան փողոցի թիվ 169 հասցեում գտնվող /պոլիկլինիկայի դիմաց/ գտնվող լուսավորության հենասյուներին ամրացված արտաքին գովազդային մետաղական վահանակներ /1.0մx1.4մ չափերի/ Նաիրյան փողոց թիվ 169 հասցեում գտնվող /պոլիկլինիկայի դիմաց/ ընդհանուր օգտագործման արտաքին գովազդային վահանակ /80մx1.4մ չափերի/ Նաիրյան փողոց թիվ 4 բազմաբնակարան շենքի դիմաց գտնվող լուսավորության հենասյուներին ամրացված արտաքին գովազդային մետաղական վահանակ /1.0մx1.4մ չափերի/