Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի` հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ , քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա, ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների և տրանսպորտային միջոցների վրա , բազմաբնակարան շենքերի վրա` ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող տարածքում / պատշգամբ, պատուհան/: Քարոզչական պաստառներ արգելվում է փակցնել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների, հասարակական տրանսպորտի և տաքսիների վրա: Դիմում ենք կուսակցություններին և կուսակցության դաշինքներին` ոչ սահմանված տեղերում և խախտմամբ փակցված պաստառները, մասնավորապես` բազմաբնակարան շենքերի արտաքին պատերին, մեկօրյա ժամկետում անհրաժեշտ է հանել, հակառակ դեպքում դրանք կհանվեն օրենքով սահմանված կարգով: