23.04.24
Գագարին նախագիծը Սևան համայնքի 6 գյուղական բնակավայրերում ստեղծում է երաժշտական խմբակներ երեխաների համար երաժշտական ծրագրի համերգ-հանգանակությունների միջոցով
|
Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր, Զովաբեր գյուղական բնակավայրում տարիներ ի վեր չեն եղել երաժշտական դպրոցներ կամ խմբակներ: Ծաղկունքի դպրոցում ունկնդրում են «Երևան» լարային քառյակի համերգը: Սա արդեն երկրորդ համերգ-հանգանակությունն է, որ իրականացվում է «ԴԱՐ» տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի «Գագարին» նախագծի երաժշտական ծրագրի շրջանակում: Առաջինն անցկացվել է նախորդ ամիս Ծաղկունքի միջնակարգ դպրոցի դահլիճում: Ելույթով հանդես են եկել «Գագարին» նախագծի Երաժշտական ծրագրի և «Սեբաստացի կրթահամալիրի» ուսուցիչները: Այս անգամ Բեմում «Երևան» լարային քառյակն է: Երգացանկում և՛ դասական ստեղծագործություններ են, ...
Մանրամասն |
|
22.04.24
Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը կմասնակցի «Երգող Հայաստան» մրցույթի հանրապետական փուլին
|
Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբն օրերս մարզկենտրոն Գավառում մասնակցեց «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի մարզային փուլին և իր փայլուն կատարումներով արժանացավ ժյուրիի և հանդիսատեսի բարձրագույն գնահատականին: Երաժշտական դպրոցի 40 հոգանոց երգչախմբի կազմում ներգրավված են դպրոցի տարբեր դասարանների սաներ, որոնց միավորել է սերը երգի ու երաժշտության հանդեպ: Խմբավար Սեդա Առաքելյանի սաները տարիներ շարունակ իրենց բարձրարժեք կատարումներով արժանացել են դրվատանքի ու գովասանքի խոսքերի՝ բարձր պահելով ոչ միայն դպրոցի, այլ նաև Սևան համայնքի պատիվը: Օրինաչափ էր նաև երգչախմբի՝ այս տարվա մարզային փուլին փայլուն մասնակցությունը, որտեղ, որպես պարտադիր ...
Մանրամասն |
|
22.04.24
Մաքրության օրը Սայաթ-Նովա պուրակում
|
Ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով օրը նշանավորել մշակութային բազմաբնույթ միջոցառումներով: Սևան համայնքի տարբեր բնակավայրերում օրվա առթիվ կազմակերպվել էին բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց եզրափակիչ ակորդը Սևան քաղաքում էր: Սայաթ-Նովա պուրակում տեղադրված քանդակները և «Փյունիկ» հուշախաչքարը, որոնք դարձել են մեր քաղաքի լիիրավ «բնակիչները», «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից կազմակերպված նախաձեռնության շրջանակներում, մաքրվեցին, թարմացան, բարեկարգվեց նաև տարածքը: Երեխաներն ու երիտասարդները օրը ծառայեցրին իր նպատակին՝ նոր շունչ ու թարմություն հաղորդելով մեր քաղաքի ամենասիրված վայրերից մեկին՝ Սայաթ-Նովա ...
Մանրամասն |
|
22.04.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Ապրիլի 24-ին համայն հայությունը և առաջադեմ մարդկությունը նշելու են Մեծ եղեռնի 109-րդ տարելիցը: Հայ ժողովրդի համար պատմական այս օրը ոգեկոչելու ենք Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Ապրիլի 24-ին` ժամը 10:00-ից, Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի հարակից տարածքից մեկնարկելու է համաքաղաքային երթը, որը կավարտվի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ՝ պսակադրման, ծաղկադրման արարողությամբ։
|
|
19.04.24
Անդրադարձ Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվան
|
Նախօրեին Սևան համայնքի բնակավայրերում Հուշարձանների և տեսարժան վայրերի օրը նշանավորվեց մաքրության աշխատանքների կազմակերպման նախաձեռնությամբ: Դդմաշեն բնակավայրում ևս օրը ծառայեց իր նպատակին: Դդմաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանի փոխանցմամբ՝ միավորվեցին մեծ ու փոքրերի ջանքերը, աշակերտների, երիտասարդների և բնակիչների միջոցով հուշարձանների շրջակա տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքներ, իսկ հուշարձանները լվացելու պատասխանատու գործը իրենց վրա վերցրին փրկարար ծառայության Սևանի հրշեջ֊փրկարարական ջոկատի աշխատակիցները, որոնց օգնում էին Դդմաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Նշված աշխատանքներին օգնելու և աջակցելու համար բնակավայրի վարչակազմը շնորհակալություն է հայտնում աշակերտներին, ...
Մանրամասն |
|
19.04.24
Ապրիլի 22-ին քաղաքային զբոսայգում կազմակերպվելու է մաքրության օր
|
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-ից, Սևանի քաղաքային զբոսայգու տարածքում, Երկիր մոլորակի միջազգային օրվա առթիվ, կազմակերպվելու է մաքրության օր: Մեր երազանքների այգին ունենալու քայլերից մեկն է սա, որը հավակնում է լավագույն գաղափարի շուրջ համախմբել մեծ ու փոքրին: Կոչ ենք անում բոլորին՝ միանալ «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի համայնքապահպան նախաձեռնությանը և դառնալ ակտիվ մասնակից՝ նպաստելով բոլորիս երազանքի այգու ներկանալի տեսքի ապահովմանը: Հիշեցնենք, որ 2023թ-ի դեկտեմբերից Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ֆինանսավորմամբ և Սևանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Սևանում մեկնարկել է Սևան համայնքի ղեկավարին կից Կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի՝ «Թող լինի ...
Մանրամասն |
|
19.04.24
Սևան քաղաքի մի շարք խաչմերուկներում տեղադրվել են լուսացույցներ
|
Սևան քաղաքի կենտրոնական` Նաիրյան փողոցի երեք կարևորագույն խաչմերուկներում տեղադրվել են ժամանակակից լուսացույցներ: Այդ խաչմերուկներում գործող լուսացույցները տեղափոխվել են և գործում են քաղաքի 3 բանուկ խաչմերուկներում՝ -Ե. Չարենց-Խ. Աբովյան -Ս. Սևանեցի-Սայաթ-Նովա -Մ. Նալբանդյան-Սայաթ-Նովա Հարգելի վարորդներ. Հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները դժբախտ պատահարներից և Պարեկային ծառայության կողմից տուգանքներից զերծ մնալու համար: #ՍևանիՀամայնքապետարան
|
|
18.04.24
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում
|
Ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով օրը նշանավորել մշակութային բազմաբնույթ միջոցառումներով: Միջոցառումների ցանկում իր ուրույն տեղն ունի հուշարձանների և հուշարձանների տարածքում իրականացվող մաքրման աշխատանքների իրականացումը, որը միավորում է մեծ ու փոքրերին պատմամշակութային և բնության ժառանգության հանրահռչակման շուրջ: Օրվա առթիվ Սևան համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվեցին հուշարձանների լվացման, մաքրման, շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքներ: Հուշարձանների մաքրման և շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |