Այսօր: Երկուշաբթի, 9 Հունիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 304
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

Երկուշաբթի, 20 Հունվարի 2014թ.
Պարային հագուստներ` «Սևան» համույթին

Սևան համայնքի և Քաունթերփարթ ինթերնեյշնլ Հայաստանյան ներկայացուցչության 4-ամյա համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը ՏԻՄ խրախուսման և համայնքային զարգացման լավագույն օրինակներ են: Վերջերս ծրագրերի շարքը համալրվեց ևս մեկով` «Պարենք հայերեն» ծրագրով:

Ծրագրի նպատակն է նպաստել համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը, «Սևան» ժողովրդական պարերի համույթի  պարացանկի ընդլայնմանը, բեմական ներկայանալի տեսքի ապահովմանը:

24-ամյա կենսագրություն ունեցող «Սևան» պարային համույթը համայնքում, ինչպես նաև մարզում ունի իր ուրույն ձեռագիրը, բազմիցս մասնակցել է մի շարք միջոցառումների և մրցույթների, փառատոների և հանդիսությունների, պարգևատրվել է նաև ոսկե մեդալով: Խմբում տեղի է ունեցել մի քանի սերնդափոխություն, և ժամանակի ընթացքում զգացնել է տվել բեմական հագուստի խնդիրը: Պարուսույց, խմբի գեղարվեստական ղեկավար  Իշխան Խաչատրյանը նշում է, որ հագուստի որոշ մասը ձեռք է բերվել համայնքի ուժերով, մի մասը` երեխաների ծնողների: «Եղած հագուստները, որոնցով հանդես է գալիս խումբը, ոչ միշտ են գոհացնում հանդիսատեսին, դրանք անընդհատ կրկնվում են, այդ իսկ պատճառով անգամ շատ լավ բեմադրված համարները չեն ունենում պատշաճ ընդունելություն: Բեմադրվող պարերի որակական և ներկայանալի կողմն ապահովելու համար անչափ կարևոր է, որպեսզի մեր ազգային և ժողովրդական պարերը ներկայացվեն համապատասխան և ճիշտ ընտրված հագուստների միջոցով»,- ասում է Ի. Խաչատրյանը:

Դեռևս ամռանը, երբ խումբը թերակղզում  մասնակցում էր Վարդավառի տոնակատարությանը նվիրված միջոցառմանը, քաղաքապետ Ռ. Ղուկասյանի կողմից պարային նոր հագուստներ ունենալու հարցը բարձրաձայնվեց Քաունթերփարթ ինթերնեյշնլ Հայաստանյան ներկայացուցչության պատասխանատուների մոտ, որոնք հրավիրված էին բացօթյա հանդիսությանը:

Ամիսներ անց արձանագրում ենք, որ ներկայացված ծրագիրն արժանացել է հավանության, և արդեն իրականացվում են ծրագրով նախատեսված գործողությունները: Ծրագրի բյուջեն կազմում է 2 մլն. 457 հազ. դրամ, որից 1 մլն. 860 հազ դրամը տրամադրվել է Քաունթերփարթ ինթերնեյշնլի կողմից:

Արդեն պատվիրվել են բեմական հագուստները` ազգագրական և ժողովրդական, որոնք օրեր անց արդեն իրենց տեղը կգրավեն «Սևան»-ի  հանդերձապահարանում: Ծրագրի շրջանակներում նախատեսված են խմբի կողմից նոր պարերի բեմադրություններ, միջհամայնքային պարային փառատոնի անցկացում` «Մենք ենք ու պարերը մեր» խորագրով, ժողովրդական պարերի մասսայականցման նպատակով վարպետաց դասերի անցկացում, պատրաստվելու է նաև համույթի անցած ուղու և գործունեության վերաբերյալ ֆիլմ, ինչպես նաև գիրք-ալբոմ: «Սևան» պարային համույթի պարուսույց, գեղարվեստական ղեկավար Իշխան Խաչատրյանը համոզված է, որ նոր հագուստների ձեռքբերմամբ լուծվում է միանգամից մի քանի խնդիր` աշխուժանալու է խմբի բեմական կյանքը, թարմություն է հաղորդվելու պարացանկինբեմադրվելու են նոր պարեր, միաժամանակ հանդիսատեսն է հաճույք ստանալու խմբի համերգային ծրագրերից:

Համայնքային զարգացման «Պարենք հայերեն» ծրագիրն էլ դառնալու է համայնքի և միջազգային դոնոր կազմակերպության հաջողված և մնայուն ձեռնարկներից մեկը:

 

Ի դեպ, մինչ այժմ ՔԻ-ի  և Սևան համայնքի համագործակցության շնորհիվ իրականացվել են հետևյալ ծրագրերը`  «Լուսավորոթյուն բակերին», «Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի կառուցում», «Ձայնային տեխնիկայի ձեռքբերում»: 




ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner