29.03.24
Իրազեկման հանդիպում Սևանում
|
Օրերս Սևան համայնքում անցկացվեց «Բուսաբուծության աջակցության ծրագրի» վերաբերյալ իրազեկման հանդիպում: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները Սևան համայնքի գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրին ՀՀ կառավարության աջակցությամբ 2024 թվականին իրականացվող «Բուսաբուծության աջակցության ծրագրի» բովանդակությունը, անդրադարձան դրանից օգտվելու հնարավորություններին, ծրագրի արդյունավետությանը, պատասխանեցին ներկաների կողմից բարձրացված հարցերին։ ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի հերթական նիստում որոշում է կայացվել պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հաստատել «Բուսաբուծության աջակցության ...
Մանրամասն |
|
28.03.24
Իրազեկում
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 13-ը ներառյալ։ -Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում` at.emis.am: -Ատեստավորմանը կարող են մասնակցել պետական և համայնքային արտադպրոցական ուսումնական հաստատություններում, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները, ինչպես նաև չաշխատող, սակայն արտադպրոցական ուսումնական հաստատությունում մանկավարժական ...
Մանրամասն |
|
28.03.24
«Լավ լուրեր» շարքից
|
ԵՄ-ն 30.000-ական եվրոյի դրամաշնորհներ է տրամադրել Սևան և Չարենցավան համայնքներին: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը 150.000 եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հինգ մարզային քաղաքներին, որոնք EU4Culture տարածաշրջանային քաղաքների ցանցի մաս են կազմում: Նպատակն է՝ ամրապնդել 2022 թվականին EU4Culture-ի աջակցությամբ ստեղծված այդ քաղաքների Մշակութային զարգացման ռազմավարությունների կայունությունը: Հինգ քաղաքապետարանների ռազմավարական ծրագրերը կենտրոնացված են իրենց մարզային տնտեսությունների խթանման վրա՝ խթանելով տեղական ստեղծագործական և մշակութային ոլորտների առաջխաղացումը: Նոր շնորհված դրամաշնորհները քաղաքներին հնարավորություն են տալիս կյանքի կոչել իրենց ...
Մանրամասն |
|
27.03.24
«Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ին շնորհվել է հանրային գրադարանի կարգավիճակ
|
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանի հրամանով «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վահե Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ին շնորհվել է հանրային գրադարանի կարգավիճակ՝ հինգ տարի ժամկետով։ Համայնքային գրադարանի կարգավիճակ ստանալու համար հիմք է հանդիսացել ՀՈԱԿ-ի տնօրեն Ֆրունզե Հարությունյանի կողմից ներկայացված հավատագրման հայտը: Հանրային գրադարանի կարգավիճակը ենթադրում է մի շարք միջոցառումներ և գործողություններ, որը հնարավորություն կտա ՀՈԱԿ-ին վերակազմակերպելու իր աշխատանքները, ինչպես նաև վերազինվելու տեխնիկական միջոցներով, հարստացնելու գրքային ֆոնդը: #ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն #Սևանի համայնքապետարան
|
|
27.03.24
Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է.
Սևանում գործող տիկնիկային թատրոնի առաջնախաղը տեղի կունենա ապրիլ ամսին
|
Թատրոնի և թատերական արվեստի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը Սևանում դարձել է կոնկրետ ծրագիր, որը մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերի 25-ից։ Ապրիլ ամսին նախատեսվում է տիկնիկային թատրոնի՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի հիման վրա բեմադրված առաջնախաղը, որով կտրվի նաև մշակութային կենտրոնի տիկնիկային թատրոնի գործունեության մեկնարկը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից՝ GIZ-ի ֆինանսավորմամբ, Սևանի համայնքային մշակութային կենտրոնի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։ Ներկայացումն ունի բնապահպանական ուղղվածություն, որտեղ բացի բարեկամներ ձեռք բերելու, երազանքներին հասնելու գաղափարից, շեշտադրվում են սերը դեպի մեր ...
Մանրամասն |
|
25.03.24
Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի այցը Սևան
|
Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի՝ Գեղարքունիքի մարզ կատարած երկօրյա այցի հերթական հասցեն Սևան համայնքն էր, որտեղ բարձրաստիճան հյուրին և փոխդեսպանին ընդունեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետ, «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի համակարգող Հարություն Ալպետյանը, ծրագրի ներկայացուցիչները: Սևան համայնքի ղեկավարը, ողջունելով հյուրընկալվածներին, կարևորեց գործընկերային այն աշխատանքը, որն իրականացվում է Սևանում «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորմամբ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության ...
Մանրամասն |
|
25.03.24
Սպասված օգնություն սևանցի փոքրիկներին
|
ԱՄՆ-ում գործող «Այգ» հիմնադրամը դարձել Սևան համայնքի փոքրիկների սիրելի բարեկամը։ Երկու տարի առաջ հիմնադրամի կողմից Սևան համայնքի Գագարին բնակավայրի և թիվ 1«Բողբոջ» մսուր-մանկապարտեզներին նվիրաբերվեց մահճակալներ, որի կարիքը խիստ զգացվում էր։ Ինչպես մեր զրույցի ժամանակ նշեց «Սևան»թերթի գլխավոր խմբագիր Պապ Հայրապետյանը, Սևանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ հիմնադրամի համագործակցությունը հնարավոր է դարձել հիմնադրամի տնօրինության հետ իր ունեցած մտերմական կապերի շնորհիվ։ Վերջինս նշեց նաեւ, որ առսջին օգնությունից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել մսուր-մանկապարտեզներին ապահովել նաև անկողնային պարագաներով։ Եվ ահա ուրախալի լուրը. վերոհիշյսլ մանկապարտեզները ...
Մանրամասն |
|
22.03.24
Անդրադարձ 2023-ին Սևան համայնքում իրականացված սուբվենցիոն հերթական ենթածրագրին Դդմաշեն բնակավայրում
|
ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 2023թվականին, ի թիվս Սևան համայնքում իրականացված ճանապարհաշինական ուղղվածության սուբվենցիոն ծրագրերի, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում ՀՀ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվել է Դդմաշեն բնակավայրի 3-րդ փողոցն ամբողջությամբ ու 4-րդ փողոցի մի հատվածի ասֆալտապատման ենթածրագիրը։ Դդմաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 131 միլիոն 258 հազար 602 դրամ, որի 40 տոկոսը ՀՀ կառավարության, 60 տոկոսը Սևանի համայնքապետարանի ներդրումն է։ Ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ ասֆալտապատվել է 3-րդ փողոցը և 4-րդ փողոցի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |