Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 466-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 օգոստոսի 2020 թվականի N 466-Ա

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 23.07.2020Թ. N 412-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` որոշում եմ. 

Սևան համայնքի ղեկավարի` 23.07.2020թ. N412-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, լրացում և որոշումը կարդալ հետևյալ բովանդակությամբ.

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշմամբ, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8-րդ, 8.1-րդ 9-րդ, 11-րդ, 18-րդ կետերով, հիմք ընդունելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 / 24 բնակարանի բնակիչներ Դավիթ Թադևոսյանի և Աննա Բադալյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող, ք. Սևան, Երևանյան Խճուղի թիվ 1 / 1, 2 հասցեում գտնվող 3262.28քմ մակերեսով հողատարածքում գոյություն ունեցող վաճառքի կետում կատարված ձևափոխման և 339.68քմ մակերեսով ավտոտեխսպասարկման կետի կառուցման աշխատանքներն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ք. Սևան, Երևանյան Խճուղի թիվ 1 / 1, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Դավիթ Գրիշայի Թադևոսյանին և Աննա Արտաշեսի Բադալյանին պատկանող վաճառքի կետի ներքին ձևափոխության աշխատանքներն ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր ձևափոխված դռան համար 1300 դրամ / դուռ` 4 հատ/:
2. Սեփականության իրավունքով Դավիթ Գրիշայի Թադևոսյանին և Աննա Արտաշեսի Բադալյանին պատկանող, ք. Սևան, Երևանյան Խճուղի թիվ 1 / 1, 2 հասցեում գտնվող 3262.28քմ մակերեսով հողատարածքում 339.68քմ մակերեսով ավտոտեխսպասարկման կետի /ներքին մակերես` 311.61քմ/ կառուցման աշխատանքները ճանաչել օրինական՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար՝ 2600դրամ:
3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Ք. Սևան, Երևանյան Խճուղի թիվ 1 / 1, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Դավիթ Թադևոսյանին և Աննա Բադալյանին պատկանող 3262.28քմ մակերեսով հողատարածքում գոյություն ունեցող 7.28քմ մակերեսով պարսպի քանդման աշխատանքները ճանաչել օրինական:
5. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
6. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
7. Սույն որոշումն ուժի մեջ է` Դավիթ Թադևոսյանին և Աննա Բադալյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner