Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Երևան, Աբովյան փողոց շենք 2 / 5 թիվ 21 բնակարանի բնակիչ Արազ Կոստանյանի դիմումը` առուվաճառքի պայմանագրով իրեն պատկանող, ք. Սևան, քաղաքի հարավային հատված, 5-3 հասցեում գտնվող հանգստի տնակի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, քաղաքի հարավային հատված, 5-3 հասցեում գտնվող հանգստի տնակի համար տրամադրել ք. Սևան, Հանգստի գոտի 3-րդ փողոց թիվ 5 / 3 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Արազ Կոստանյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: