Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1.Սեփականության իրավունքով Կարեն Կարապետյանին պատկանող, ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց 15 / 2-7 հասցեում գտնվող ավտոտնակի վարձակալության իրավունքով զբաղեցրած 30.0քմ մակերեսով հողատարածքը, համաձայն ներկայացվող հատակագծի, ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում՝ տրամադրելով ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 15 / 63 հասցե :
2. Ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 15 / 63 հասցեում գտնվող 30.0քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: