Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով,18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 4 / 6 բնակարանի բնակիչ Արթուր Ճաղարյանի դիմումը` իր կողմից ք. Սևան, Ս. Սևանեցի փողոցի թիվ 9 շենքի հարավային հատվածում ինքնակամ կառուցված 145.0քմ մակերեսով երկհարկանի տնտեսական շինությունն օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,որոշում եմ.
1. Արթուր Միխայիլի Ճաղարյանի կողմից ք. Սևան, Ս. Սևանեցի փողոցի թիվ 9 շենքի հարավային հատվածում ինքնակամ կառուցված 145.0քմ մակերեսով երկհարկանի տնտեսական շինությունը / ներքին մակերեսը`128.58քմ / և զբաղեցրած 72.50քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի բնակելի կառուցապատման:
2. Արթուր Ճաղարյանի կողմից ք. Սևան, Ս. Սևանեցի փողոցի թիվ 9 շենքի հարավային հատվածում ինքնակամ կառուցված 145.0քմ մակերեսով երկհարկանի տնտեսական շինությունը ճանաչել օրինական՝ տրամադրելով ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 9 / 60 հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Արթուր Ճաղարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: