Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 53-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N2-6 եզրակացությամբ հաստատված Գեղարքունիք-1 միկրոռեգիոնալ փաստաթղթերի փաթեթում առկա գոտևորման հատակագիծը՝ որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի՝ 0․19248հա մակերեսով հողամասը /գ․ Դդմաշեն/ ճանաչել համայնքային սեփականություն, տրամադրել Սևան համայնք, գ․ Դդմաշեն, 2-րդ խճուղի թիվ 2 / 1 հողամաս հասցե։
2.Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 2-րդ կետի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։