Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 457-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 2020 թվականի N 457-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ, ԻՍԿ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-ն որոշման 11-րդ կետով, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՌԴ քաղաքացի Սամվել Հովհաննիսյանի լիազոր անձ Առնակ Սարգսյանի դիմումը` Սևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի` 1988թ. հունվարի 29-ի թիվ 2 նիստի արձանագրությամբ Գ. Բաղդասարյանի տան արևելյան մաս հասցեում Սամվել Հովհաննիսյանին անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 570.0քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքին կից գտնվող 278.0քմ մակերեսով հողամասը սեփական գույք ճանաչելու, մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության կիսակառույց բնակելի տունը ինքնակամ ճանաչելու և նոր հասցե տրամադրելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ այն չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Սևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի` 1988թ. հունվարի 29-ի թիվ 2 նիստի արձանագրությամբ Գ. Բաղդասարյանի տան արևելյան մաս հասցեում Սամվել Ավետիքի Հովհաննիսյանին /ծնված` 06.01.1962թ./ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 570.0քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքին կից գտնվող 278.0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել Սամվել Ավետիքի Հովհաննիսյանի սեփական գույքը՝ տրամադրելով ք. Սևան, Հովհ. Շիրազ փողոց թիվ 12 հասցե:
2. Սեփականության իրավունքով Սամվել Ավետիքի Հովհաննիսյանին պատկանող, ք. Սևան, Հովհ. Շիրազ փողոց թիվ 12 հասցեում գտնվող 848.0քմ մակերեսով հողատարածքում 1988թ. կառուցված 171.24քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես 146.14քմ/ ճանաչել ինքնակամ:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Սամվել Հովհաննիսյանի լիազոր անձ Առնակ Սարգսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner