Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

23 ՄԱՐՏԻ 2020 թվականի թիվ 165-Ա

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Սևան համայնքի ավագանու՝ 16.01.2020թ. թիվ 4-Ա որոշմամբ և հիմք ընդունելով 20.03.2020թ. կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.

1. Ք. Սևան, գ. Գագարին, Գայի փողոց թիվ 3 / 45 հասցեում գտնվող, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող, հասարակական նշանակության շինություն կառուցելու համար նախատեսված 50.0քմ մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 1քմ – 1337.3դրամ, օտարել աճուրդում հաղթող ճանաչված, ք. Սևան, գ. Գագարին, Երիտասարդական փողոց թիվ 9 տան բնակիչ Սուրեն Մակիչի Համբարձումյանին:
2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
3. Զգուշացնել Սուրեն Համբարձումյանին `
3.1 հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո:
4. Սույն որոշմամբ ձեռքբերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5.
 Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2020թվականի ՄԱՐՏԻ 23
ք.Սևան