Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

03 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 856-Ա

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության` 19.07.2007թ. թիվ 843-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու` 18.01.2019թ. թիվ 4 -Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի 9 -րդ կետի և հիմք ընդունելով «Վահագն Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը` որոշում եմ.

1. «Վահագն Գրուպ» ՍՊԸ -ին / գործունեությունը` ք. Սևան, Սայաթ Նովա փողոց թիվ 9 / 23 հասցե / տրամադրել 2019թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների համար`

1.1 ոգելից խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվություն;

1.2 ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:

2. «Վահագն Գրուպ» ՍՊԸ-ին`

2.1 Սևան համայնքի բյուջեի 900165101354 հաշվեհամարին վճարել ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության յուրաքանչյուր եռամսյակի համար տեղական տուրք` 25.100դրամ :

2.2 Սևան համայնքի բյուջեի 900165101339 հաշվեհամարին վճարել ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության յուրաքանչյուր եռամսյակի համար տեղական տուրք` 25.100 դրամ տեղական տուրք, :

3. Սույն որոշումն ուժի մեջ է`« Վահագն Գրուպ» ՍՊԸ -ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2019թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 03
ք.Սևան