Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

18 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 801-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 12 տան բնակիչ Աշոտ Ասատրյանի դիմումը` ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 14 հասցեում անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 1200քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1081.6քմ մակերեսով հողատարածքն իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Աշոտ Հայրիկի Ասատրյանին /ծնված` 08.01.1955թ./ պատկանող, ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 14 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 1200քմ մակերեսով հողատարածքին կից 240քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Աշոտ Հայրիկի Ասատրյանի սեփականության իրավունքը:
2. Սեփականության իրավունքով Աշոտ Հայրիկի Ասատրյանին պատկանող, ք. Սևան, Սունդուկյան փողոց 14 հասցեում գտնվող 1440քմ հողատարածքում 1970թ. կառուցված 249.91քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը /ներքին մակերես`169.46քմ/, 3.62քմ ակերեսով կաթսայատունը /ներքին մակերես` 2.41քմ/, 8.43քմ մակերեսով խոհանոցը, / ներքին մակերես` 5.87քմ/ 43.67քմ մակերեսով հարթակը, 14.40քմ մակերեսով աստիճանները, 1973թ. կառուցված 32.28քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերես` 27.89քմ/ 1965թ. կառուցված 18.68քմ մակերեսով խորդանոցը / ներքին մակերես` 14.36քմ/, 34.65քմ մակերեսով մարագը / ներքին մակերես` 29.99քմ/, 1978թ. կառուցած 49.37քմ մակերեսով գոմը / ներքին մակերես` 41.48քմ/ և 74.21քմ մակերեսով պարիսպը ճանաչել Աշոտ Հայրիկի Ասատրյանին սեփական գույքը` տրամադրելով ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 12 հասցե:
3. Սեփականության իրավունքով Աշոտ Ասատրյանին պատկանող, ք. Սևան, Սունդուկյան փողոց 12 հասցեում գտնվող 1440քմ հողատարածքին կից գտնվող 841.6քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 12 / 1 հասցե և ուղղակի վաճառքի կարգով օտարել Աշոտ Հայրիկի Ասատրյանին` հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով վճարելու պայմանով` հողատարածք` 841.6x372.6=313580.16 դրամ:
4. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Աշոտ Ասատրյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2019թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ 18
ք.Սևան