Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

18 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 809-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ 2019ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԸՆՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՆԵՐՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ կետերի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով՝ որոշում եմ.

1. Համայնքի բյուջեի ընհանուր բնույթի հանրային ծառայություններ ծախսերի /բաժին 01, խումբ 6, դաս 1/ և լուսավորության ցանցի կառուցման գծով ծախսերի /բաժին 06, խումբ 4, դաս 1/ նախահաշներում կատարել հետևյալ հոդվածային տեղաշարժերը

1.1 ընդհանուր բնույթի ծառայություններ` այլ պարագաների ձեռքբերում /հոդված 5221 /, պակասեցնել 3600.0 հազար դրամ, հաստատել տարեկան 400.0 հազար դրամ: 
1.2 Լուսավորության ցանցի կառուցման ծախսեր` լուսավորության ցանցի կառուցում /հոդված 5112 /, ավելացնել 3600.0 հազար դրամ, հաստատել տարեկան 13600.0 հազար դրամ:

2. Հաստատել համայնքի 2019թվականի բյուջեի ծախսերի կատարման ճշտված համապատասխան նախահաշիվները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2019թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ 18
ք.Սևան