Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

04 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 857-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 12 տան բնակիչ Աշոտ Ասատրյանի դիմումը` ք. Սևան, Կոմիսարների փողոց  2 հասցեում անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 800քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1394.9քմ մակերեսով հողատարածքն իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Աշոտ Հայրիկի Ասատրյանին /ծնված` 08.01.1955թ./ պատկանող, ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 800քմ մակերեսով հողատարածքին կից 160քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Աշոտ Հայրիկի Ասատրյանի սեփականության իրավունքը:
2. Սեփականության իրավունքով Աշոտ Հայրիկի Ասատրյանին պատկանող, ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 հասցեում գտնվող 960քմ հողատարածքում 1990թ. կառուցված 350.42քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը /ներքին մակերես`277.97քմ/, 71.87քմ մակերեսով նկուղը /ներքին մակերես` 54.75քմ/, 77.11քմ մակերեսով ավտոտնակը, / ներքին մակերես` 63.40քմ/ 48.58քմ մակերեսով գոմը, / ներքին մակերես` 35.35քմ/, 6.71քմ մակերեսով կաթսայատունը, / ներքին մակերես`5.23քմ/ 32.28քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերես` 63.40քմ/, 4.40քմ մակերեսով հարթակը, 5.36քմ մակերեսով պատշգամբը, 5.72քմ մակերեսով պարիսպը ճանաչել Աշոտ Հայրիկի Ասատրյանին սեփական գույքը` տրամադրելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 հասցե:
3. Սեփականության իրավունքով Աշոտ Ասատրյանին պատկանող, ք. Սևան, Կոմիսարների փողոց 2 հասցեում գտնվող 960քմ հողատարածքին կից գտնվող 1234.9քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 / 8 հասցե և ուղղակի վաճառքի կարգով օտարել Աշոտ Հայրիկի Ասատրյանին` հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով վճարելու պայմանով` հողատարածք` 1234.9x372.6=460123.74դրամ:
4. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Աշոտ Ասատրյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2019թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 04
ք.Սևան