Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

12 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 780-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆցՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների,  հաշվի առնելով քաղ. Սարգիս Բենյամինյանի դիմումը` ք. Սևան, Հրազդան փողոց թիվ 41 / 12 հասցեում կառուցված 25.60քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 25.60քմ մակերեսով տնտեսական շինությունը և զբաղեցրած 25.60քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ավտոտնակը, տնտեսական շինությունը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում,  որոշում եմ.

1. Ք. Սևան, Հրազդան փողոց թիվ 41 / 12 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 15.10.2019թ. թիվ 683-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 07.11.2019թ. պետական գրանցում ստացած 25.60քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 25.60քմ մակերեսով տնտեսական շինությունը և զբաղեցրած 25.60քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 25.60x1300=33280դրամ, տնտեսական շինությունը` 25.60x2600=66560դրամ և հողատարածքը` 25.60x1242=31795.2դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 12 / 36 բնակարանի բնակիչ Սարգիս Բենյամինյանին:
2. Քաղ. Սարգիս Բենյամինյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Սարգիս Բենյամինյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2019թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ 12
ք.Սևան