Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

12 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 785-Ա

ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. և 29.12.2005թ. 2387-Ն, թիվ 88 որոշումներով և հիմք ընդունելով ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 17 / 21ա բնակարանի բնակիչ Պապ Պետրոսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 17 / 21ա հասցեում գտնվող բնակարանի գործառական նշանակությունը փոխելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ բնակարանում չեն կատարվել կոնստրուկտիվ փոփոխություններ, չկա անհրաժեշտություն շինարարության թույլտվության տրամադրման, որոշում եմ.

1. Ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 17 / 21ա հասցեում գտնվող բնակարանի նպատակային նշանակությունը փոխել հասարակական նշանակության, գործառական նշանակությունը` գեղեցկության սրահ:
2. Ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 17 / 21ա հասցեում գտնվող գեղեցկության սրահի համար տրամադրել ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 17 / 42 հասցե:
3. Սույն որոշումը հիմք է ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 17 / 42 հասցեում գտնվող բնակարանը բնակարանային ֆոնդից հանելու համար:
4. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Պապ Պետրոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2019թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ 12
ք.Սևան