ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am
ՈՐՈՇՈՒՄ
18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 607-Ա
ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Արսեն Մարգարյանի հայտը՝ որոշում եմ.
1. Արսեն Մարգարյանին տրամադրել ք. Սևան, Նաիրյան փողոց 1-ին նրբանցք թիվ 9-9/2-7/2 հասցեում գտնվող հողատարածքում նոր կառուցվող արագ սննդի սպասարկման կետի համար նախագծման թույլտվություն:
2. Արսեն Մարգարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Արսեն Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ
2019թվականի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18
ք.Սևան