Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 601-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների,  հաշվի առնելով քաղ. Արտյոմ Առաքելյանի դիմումը` ք. Սևան, Գեղամա փողոց թիվ 15 / 3 հասցեում կառուցված 38.61քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 38.61քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ուեննալով, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.

1. Ք. Սևան, Գեղամա փողոց թիվ 15 / 3 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 22.08.2019թ. թիվ 507-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 13.09.2019թ. պետական գրանցում ստացած 38.61քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 38.61քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 38.61x1300=50193դրամ, հողատարածքը` 38.61x1242=47953.62դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած, ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 10 / 35 բնակարանի բնակիչ Արտյոմ Առաքելյանին: 2. Քաղ. Արտյոմ Առաքելյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Արտյոմ Առաքելյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2019թվականի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18
ք.Սևան