Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevanhamaynq@mail.ru


ՈՐՈՇՈՒՄ

18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 599-Ա

ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 49 / 33 բնակարանի բնակիչ Սահականուշ Փանոսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց 10 / 1, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց 10 / 4 և ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց 10 / 9  հասցեներում գտնվող անշարժ գույքերը /վկայականներ` 29092016-05-0007, 08112016-05-0006, 12092019-05-0036 /միավորելու և միավորված անշարժ գույքի համար հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց 10 / 1, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց 10 / 4 և ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց 10 / 9 հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել` տրամադրելով ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 10 / 1-4-9 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Սահականուշ Փանոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                    ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2019թվականի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18
ք.Սևան