Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 600-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՐԹԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Գոռ Հայրումյանի դիմումը` ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 35 / 66 հասցեում կառուցված 12.20քմ մակերեսով հարթակը և զբաղեցրած 22.61քմ մակերեսով հողատարածքնը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատոի ունենալով, ոչ հարթակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում,  որոշում եմ.

1. Ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 35 / 66 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 09.09.2019թ. թիվ 553-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 13.09.2019թ. պետական գրանցում ստացած 12.20քմ մակերեսով հարթակը և զբաղեցրած 22.61քմ մակերեսով հողատարածքը / հարթակը` 12.20x11700=142740դրամ, հողատարածքը` 22.61x1242=28081.62դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած, ք. Սևան, Մաշտոցի փողոց թիվ 8 տան բնակիչ Գոռ Հայրումյանին:
2. Քաղ. Գոռ Հայրումյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Գոռ Հայրումյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2019թվականի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18
ք.Սևան