Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

12 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 787-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8.1-րդ, 9-րդ, 11-րդ, 18-րդ կետերով և հիմք ընդունելով ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 20 / 26 բնակարանի բնակիչ Տաթևիկ Գևորգյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 28, 29 հասցեում գտնվող առևտրի սրահում ինքնակամ կատարված ձևափոխման և առևտրի սրահին կից կատարված շինարարական աշխատանքներն օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 28, 29 հասցեում գտնվող առևտրի սրահի սեփականատեչ  Տաթևիկ Գևորգյանի կողմից ինքնակամ կատարված ձևափոխման աշխատանքները ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` յուրաքանչյուր ձևափոխված պատուհանի համար` 1300դրամ` պատուհան` 7x1300=9100 դրամ:
2. Սեփականության իրավունքով Տաթևիկ Գևորգյանին պատկանող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 28, 29 հասցեում գտնվող 156.6քմ մակերեսով հողատարածքում գոյություն ունեցող առևտրի սրահին կից կառուցված 128.97քմ մակերեսով եռահարկ առևտրի սրահը /ներքին մակերես` 101.58քմ/ և 9.18քմ մակերեսով հարթակը ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով կառուցված առևտրի սրահի և հարթակի յուրաքանչյուր 1քմ-ի համար` 2600 դրամ` առևտրի սրահ` 128.97x2600=335322 դրամ, հարթակ` 9.18x2600=23868 դրամ:
3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2019թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ 12
ք.Սևան