Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

12 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 782-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների,   հաշվի առնելով քաղ. Հայկազ Հովասափյանի դիմումը` ք. Սևան, Ելենովկա փողոց թիվ 15 / 10 հասցեում կառուցված 44.11քմ մակերեսով տնտեսական շինությունը և զբաղեցրած 55.25քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ տնտեսական շինությունը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.

1. Ք. Սևան, Ելենովկա փողոց թիվ 15 / 10 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 04.09.2019թ. թիվ 539-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 07.11.2019թ. պետական գրանցում ստացած 44.11քմ մակերեսով տնտեսական շինությունը և զբաղեցրած 140.0քմ մակերեսով հողատարածքը / տնտեսական շինությունը` 44.11x2600=114686դրամ և հողատարածքը` 140.0x1242=173880դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած, ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 37ա / 6 բնակարանի բնակիչ Հայկազ Հովասափյանին:
2. Քաղ. Հայկազ Հովասափյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Հայկազ Հովասափյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2019թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ 12
ք.Սևան