Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

04 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 858-Ա

ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով,  հիմք ընդունելով Էմմա Ղազարյանի դիմումը` վարձակալության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 3 / 15 հասցեում գտնվող 24.0քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 3 / 15 հասցեում գտնվող հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.

1. Վարձակալության իրավունքով Էմմա Ղազարյանին պատկանող, համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 3 / 15 հասցեում գտնվող 24.0քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով օտարելք.Սևան, Նաիրյան փողոց թիվ 143 / 23 բնակարանի բնակիչ Էմմա Ղազարյանին` հողի կադաստրային արժեքը / 1քմ-1242 դրամ / վճարելու պայմանով:
2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը վճարելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Էմմա Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից :

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2019թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 04
ք.Սևան