Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

12 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 783-Ա

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Սևան համայնքի տարածքում կառուցապատման և վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված` 04.11.2019թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ արձանագրությունները` որոշում եմ.

1. Ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 1 / 10 հասցեում գտնվող 5622.1քմ մակերեսով հողատարածքը /վկայական` 25092019-05-0034/ կանաչապատման և բարեկարգման նպատակով, 99 տարի կառուցապատման իրավունքով, 1քմ` 40դրամ տարեկան վճարով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված, ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ, փողոց 2, փակուղի 2, թիվ 12 հասցեի բնակիչ Սուրեն Խուդաբաշյանին` համաձայն մրցույթի արդյունքների:
2. Քաղ. Սուրեն Խուդաբաշյանի հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ձեռքբերված տարածքի կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Սուրեն Խուդաբաշյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2019թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ 12
ք.Սևան