Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

18 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 թվականի թիվ 810-Ա

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ և 16-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Կոմիսարների փողոցի 33 տան բնակիչ Սամվել Գևորգյանի դիմումը` առքուվաճառքի պայմանագրով իրեն պատկանող, ք. Սևան, Գոմաձոր թաղամաս հասցեում գտնվող տարայի պահեստի զբաղեցրած հողատարածքի հողհատկացման հիմքերը վերականգնելու, հողատարածքն անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու և նոր հասցե տրամադրելու մասին` որոշում եմ.

1. Առքուվաճառքի պայմանագրով Սամվել Գևորգյանին պատկանող, ք. Սևան, Գոմաձոր թաղամաս հասցեում գտնվող տարայի պահեստի զբաղեցրած, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող 829.7քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ տրամադրել անհատույց սեփականության իրավունք`  հետագայում հողամասի առքուվաճառքի կամ նվիրատվության կամ փոխանակման դեպքում հողամասի տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը համայնքի բյուջե վճարելու պայմանով
2. Առքուվաճառքի պայմանագրով Սամվել Գևորգյանին պատկանող, ք. Սևան, Գոմաձոր թաղամաս հասցեում գտնվող հողատարածքի համար տրամադրել ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 6 / 3 հասցե:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Սամվել Գևորգյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2019թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ 18
ք.Սևան