Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
18/12/2017
«Լավագույն մարզական բակ» անվանակարգի 2-րդ մրցանակը հանգրվանեց Սևանում

Դեկտեմբերի 15-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաք», «Լավագույն մարզական գյուղ» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսների մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Սևան համայնքն արժանացավ «Լավագույն մարզական բակ» անվանակարգի 2-րդ մրցանակին քաղաքի 5-րդ միկրոթաղամասում կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի համար: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին հանձնեց մրցանակն ու հավաստագիրը: Հիշեցնենք, որ մարզա և խաղահրապարակների բացումը տեղի է ունեցել այս տարվա օգոստոս ամսին: Դրանք սևանցի, այդ բակում իր մանկությունն անցկացրած, այժմ Մոսկվայում բնակվող երիտասարդ նկարիչ Խաչիկ Կարապետյանի նվերն է սևանցիներին, որը հանգստի ու ժամանցի լավագույն վայրերից մեկն է: Ինչպես բարերարն է նշում, մարզամիջոցներն ու խաղամիջոցներն օգնելու են, որպեսզի բակը կրկին կենդանանա, դառնա մի մեծ ընտանիք, ավելին` այս մարզահրապարակում իրենց ժամանակն անցկացնող երեխաները գրանցեն նաև մարզական հաջողություններ:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2017/12/18/926730/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner