Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
12/12/2018
Սեւան քաղաքում իրականացվել են բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքներ

Սեւան քաղաքում այս տարվա ընթացքում թվով 17 բազմաբնակարան շենքերում բնակիչ-համայնքապետարան համագործակցության արդյունքում կատարվել են տանիքների նորոգման աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, բազմաբնակարան շենքերի, մանավանդ վերջին հարկում ապրողների համար, տանիքների անմխիթար վիճակը դարձել էր օրախնդիր, որն ահագնանում էր անձրևների ու ձյան հալոցքի ժամանակ:
Համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացված այս եւ բնակֆոնդի պահպանությանն ուղղված այլ ծրագրերը լինելու են շարունակական եւ ներառվելու են տարեկան աշխատանքային պլանում: «Սեւանում կառուցված ամենաերիտասարդ շենքերը հատում են 40 տարվա շեմը:
Շենքերի շահագործման այս տասնամյակները հուշում են, որ բնակֆոնդի պահպանության խնդիրներն էլ պետք է քիչ չլինեն: Խնդիրների այս փնջում առաջիններից է տանիքիների վիճակը, որն անհանգստացնում է ե՛ ւ բնակչին, ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմնին:
Չնայած համայնքի բազմաբնակարան շենքերն ընդգրկված են համատիրությունների կազմում, իսկ «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքն էլ ամրագրում է, որ ընդհանուր օգտագործման շինությունները` շենքերի մուտքեր, տանիք, վերելակ, ձեղնահարկ եւ այլն, համատիրության անդամների ընդհանուր սեփականությունն են, սակայն Սեւանի համայնքապետարանն արձագանքում է նման յուրաքանչյուր խնդրի, ըստ անհրաժեշտության էլ կատարում է ֆինանսական ներդրում բնակֆոնդին վերաբերող այս կամ այն խնդիրը լուծելու համար:
Բնակիչ-համայնք համագործակցության շնորհիվ այս տարի էլ, ի թիվս մի շարք ընթացիկ աշխատանքների, շատ են կազմում այն շենքերը, որտեղ իրականացվել են տանիքների մասնակի վերանորոգման աշխատանքներ:
Մասնավորապես` վերջին ամիսներին Նաիրյան 139, 150, 153, Նալբանդյան 26, 29, 30, Գրիբոյեդով 2, 6, Ս. Սեւանեցի 9, 19, Սյունյաց 15, Շինարարների 5, Սայաթ-Նովա 15, 27, Խաղաղության 4, Գագարին, Թումանյան 4 շենքերում միմյանց հաջորդեցին տանիքների մասնակի վերանորոգման աշխատանքները: Սակայն ցանկացած ծրագրի կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որ բնակիչն էլ դառնա իր խնդրի տերը, առաջարկի լուծման տարբերակ եւ մասնակցի իր իսկ շենքի պահպանությանն ուղղված աշխատանքների կատարմանը»-կարևորեց Արմինե Ղուկասյանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/957875.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner