Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
09/04/2018
Հայաստանի և աշխարհասփյուռ հայերին համախմբող Քոչարի պարը տեսագրվելու և տեղադրվելու է համացանցում

Հայկական ավանդական քոչարին ոչ միայն մեր մշակույթի այցեքարտերից մեկն է, այն նաև հայ ժողովրդի ինքնության, ինքնաարտահայտման մի մասնիկը, որ ապրում է յուրաքանչյուրի հոգում` անկախ բնակության վայրից ու տարածությունից: Քոչարին նաև համախմբման մեծ ուժ ունի, որն էլ դարձել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայ համայնքի հերթական նախաձեռնության առանցքը` «Արի պարի Քոչարի» անունը կրող ֆլեշմոբով` նվիրված Հայաստանի 1-ին Հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակներին: Գրենոբլի մշակույթի տան ադմինիստրատիվ վարչության անդամ Սիրանուշ Խաչատրյանի փոխանցմամբ` «Արի պարի Քոչարի» նախաձեռնությունը առաջին համահայկական ֆլեշմոբն է, որը փորձ է աշխարհի 6 մայրցամաքներում ապրող հայերին նույն օրը` մայիսի 26-ին, համախմբելու մեկ պարի շուրջ` ի նշան մեր ժողովրդի միասնության և մեր փառավոր հաղթանակների: Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ֆլեշմոբի հեղինակներին միացել են Իզերի դեպարտամենտը, Գրենոբլի քաղաքապետարանը, աջակիցներն են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Լիոնի փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը: Ֆլեշմոբին կարող են մասնակցել բոլորը` պարային համույթներ, այս նախաձեռնության շրջանակներում ինքնակազմակերպված խմբեր` առանձին շենքերից, կոլեկտիվներից մինչև համայնքներ: Մինչ օրս Սևան համայնքից «Արի պարի Քոչարի» ֆլեշմոբին մասնակցելու հայտ են ներկայացրել «Սևան» /գեղարվեստական ղեկավար, պարուսույց` Իշխան Խաչատրյան/, «Ախթամար» /գեղարվեստական ղեկավար Արմեն Խաչատրյան, պարուսույց` Պարգև Վարդանյան/, «Հայորդի» /պարուսույց` Հրաչյա Խաչատրյան/ ժողովրդական պարերի համույթները, Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը, Սևանի համայնքապետարանը: Մայիսի 26-ին Սևան քաղաքի գլխավոր փողոցը` Նաիրյանը, կշնչի հայկական Քոչարիով: Հայաստանի և աշխարհասփյուռ հայերին համախմբող Քոչարի պարը տեսագրվելու և տեղադրվելու է համացանցում: Նախագծի կազմակերպիչները վստահ են, որ ֆլեշմոբի մասնակիցները զարմացնելու, հիացնելու, ապրեցնելու են իրենց պարով` դառնալով այս ինքնատիպ նախաձեռնության կյանքի կոչողներն ու գլխավոր հերոսները: Հավելենք, որ ֆլեշմոբին մասնակցել ցանկացող համույթների և խմբերի հայտագրումը շարունակվում է:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/04/09/948045/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner