Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
29/06/2018
Սևանա լճի 11 հանրային լողափերից 3-ում մատուցվելու են մի շարք ծառայություններ. հուլիսի 1-ից ազդարարվում է բացումը

Սևանա լճի հանրային լողափերի բացման կապակցությամբ 11-ից 3-ում ամառվա սեզոնին մատուցվելու են տարբեր անվճար ծառայություններ՝ փրկարար ծառայություն, մարզական և մանկական խաղահրապարակներ և այլն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը: «Հուլիսի 1-ին կլինի Սևանա լճի հանրային լողափերի բացումը: Կառավարության որոշումով հաստատված այդ տարածքում կա 8 հանրային լողափ և 3 հանրային լողափ, որ առանձնացրել է Սևան ազգային պարկը: Ընդհանուր առմամբ կա 11 հանրային լողափ, որից 3-ում ծառայություններ են մատուցվում և բոլորն անվճար՝ ավտոկայանատեղի, բուժսպասարկում, փրկարար ծառայություն, սպորտային և մանկական խաղահրապարակներ, հանդերձարաններ, լողաթախտեր: Բացառություն է կազմում սննդի ծառայությունը»,- նշեց Ավալյանը: Նրա խոսքով՝ հանրային լողափերի նշանակությունը շատ է սկսել հետաքրքրել նաև համայնքային իշխանություններին և, բացի 11 լողափերից, որոնք կառավարում են Բնապահպանության նախարարությունն ու «Սևան Ազգային պարկ»-ը, ավելացել է նաև մեկը: «Մարտունու համայնքապետը կազմակերպել է, որպեսզի այնտեղ նույնպես լինի հանրային լողափ, և արդեն իսկ կա 2 հայտ, որ այլ համայնքներում նույնպես ցանկություն կա ստեղծելու անվճար լողափեր»,- ասաց Ավալյանը և հավելեց, որ գարնանը Բելառուսից սոճիներ են բերվել ու ծառատունկ է կազմակերպվել: Աշոտ Ավալյանը շեշտեց, որ սոճիները տնկվել են ոչ միայն հանրային լողափերի տարածքում, այլև հարակից դաշտում, որպեսզի պատկերն ամբողջական լինի: Նա ընդգծեց, որ 2017 թվականը բացառիկ լողաշրջան է եղել՝ կապված տևական ժամանակ պահպանված բարձր ջերմային ֆոնի հետ: Հանրային լողափերի պատասխանատուն շեշտեց, որ այդ ժամանակահատվածում մոտավորապես 200 հազար այցելու է եղել:

ՊԱՆՈՌԱՄԱ
https://life.panorama.am/hy/news/2018/06/29/sevan/754422

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner