Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
03/11/2018
Նոր ռեկորդ՝ Սևանում․ Վարազդատ Հակոբյանը բարձացրել է 303 կիլոգրամանոց ծանրաձող

Սևանի Դագարյանի անվան մարզադպրոցում մարզադպրոցի սան, եռամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը, շարունակելով իր ռեկորդների շարքը, սահմանել է հանրապետական նոր ռեկորդ ուժային եռամարտ մարզաձևից` տեղից ձգելով 303 կիլոգրամանոց ծանրաձողը: Այս մասին հայտնում է Սևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։ Վարազդատի ռեկորդների շարքը սկսվել էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից: Այն ժամանակ նա տեղից ձգեց 250 կիլոգրամանոց ծանրաձողը: Այս տարվա փետրվարի 22-ին, ձգելով 260 կիլոգրամանոց ծանրաձող, Վարազդատը գերազանցել էր իր իսկ՝ 230 և 250 կիլոգրամանոց ռեկորդները` դառնալով «Դյուցազնագրքի» հերոսներից մեկը: 65 կիլոգրամանոց Վարազդատ Հակոբյանն իր նոր ռեկորդը նվիրել է մարզչին` Յուրիկ Սարգսյանին։ Նա նոյեմբերի 1-ին նշում էր ծննդյան 78-ամյակը: Նոյեմբերի 15-ին Վարազդատ Հակոբյանը, Վահագն Միքայելյանը, Արթուր Ակիշին և Կարեն Առաքելյանը մասնակցելու են Թբիլիսիում կայանալիք ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը։

24 Նյուս
https://www.24news.am/news/9803

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner